Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում Երևանում
Ձկնաբույծները պահանջում են փակել ապօրինի գործող հորատանցքերը,
որոնք, իրենց տվյալներով, 700-ի են հասնում։
Այսօր ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Երևանում։
Մի քանի տասնյակ քաղաքացիներ Հաղթանակի կամրջից երթով շարժվում են դեպի կառավարության
շենք։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և արտեզյան
ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ։
Ցուցարարները պահանջում են փակել ապօրինի գործող
հորատանցքերը, որից հետո ձկնաբուծական տնտեսությունների համար ներդնել ջրի խնայողության
համակարգերը:
«Թող փակեն այդ հորերը։ Եթե ջրի կորուստները
չվերականգնվեն, մենք պատրաստ ենք քննարկել նոր համակարգի ներդրումը։ Բայց հիմա մենք
չենք կարող դա անել, քանի որ նոր ներդրումները կկործանեն մեզ»,- ասել է ձկնաբույծ Արմեն
Կարապետյանը։
Հիշեցնենք` ձկնաբույծները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև
դեկտեմբերի 11-ին։ Նրանք ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում էին հետաձգել
Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները,
որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության
խնայող համակարգեր։ Հիշեցնենք՝ Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն
ընդունեց նոյեմբերի 22-ին։