20 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալյասկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ալյասկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6.3 մագնիտուդ ուժգնությամբ
երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների մոտ, որոնք մտնում են ԱՄՆ Ալյասկա նահանգի
կազմի մեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժը գրանցվել
է Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա համանուն կղզում։

Էպիկենտրոնը գտնվել
է ռուսական Անադիր քաղաքից 1540 կմ և Պետրոպավլովսկ–Կամչատսկի քաղաքից 1766 կմ հեռավորության
վրա։ Ստորգետնյա ցնցումների օջախը 33.2 կմ խորության վրա է եղել։

Հնարավոր զոհերի և
ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։