Հունգարիան դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Օրբան
Հունգարիան դեմ է,
որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ այդպիսով դաշինքի երկրները կարող են ներքաշվել ռազմական հակամարտության
մեջ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ
Վիկտոր Օրբանը՝ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե Ուկրաինան անդամակցի
ՆԱՏՕ-ին, նշանակում է՝ մենք պարտավոր կլինենք զորքեր ուղարկել այնտեղ՝ հենց հաջորդ
առավոտյան։ Մենք դա չենք
ուզում»,- ասել է Օրբանը։