ABCMEDIA
Հունգարիան դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Օրբան

Հունգարիան դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Օրբան

Հունգարիան դեմ է,
որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ այդպիսով  դաշինքի երկրները կարող են ներքաշվել ռազմական հակամարտության
մեջ: Այս մասին  հայտարարել է Հունգարիայի վարչապետ
Վիկտոր Օրբանը՝ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե Ուկրաինան անդամակցի
ՆԱՏՕ-ին, նշանակում է՝ մենք պարտավոր կլինենք զորքեր ուղարկել այնտեղ՝ հենց հաջորդ
առավոտյան։
Մենք դա չենք
ուզում»,- ասել է Օրբանը։