
Հայկական ֆուտբոլի կառավարումը ձախողված է և հեռու է ֆուտբոլային լինելուց․ «Կարմիր արծիվներ»
Հայկական ֆուտբոլի կառավարումը ձախողված է և հեռու է ֆուտբոլային լինելուց. այս մասին հայտարարել է «Կարմիր արծիվներ» (Red Eagles) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների տարածած հայտարարությունում։
«Սույն թվականի նոյեմբերի 4-ին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովը դրա ամենավառ ապացույցն է և փորձը ավելի մխրճել հայկական ֆուտբոլը անդունդի մեջ, իսկ ՀՖՖ նախագահի ընտրությունը սարերի հետևում չէ։
Մենք` Հայաստանի ազգային հավաքանի և հայկական ակումբների ֆան շարժումների ներկայացուցիչներս,
չենք կարող անտարբեր մնալ և թույլ տալ հայկական ֆուտբոլի վերջնական կործանմանը և վստահ ենք՝ առաջիկա ընտրությունները հնարավորություն են` համախմբվելու, ՀՖՖ-ն ֆուտբոլային ընթացքի և զարգացման վրա դնելու, ֆուտբոլային պրոֆեսիոնալ մարդկանց առաջ բերելու համար, ովքեր լավատեղյակ են մանկապատանեկան ֆուտբոլից, գիտեն ակումբներում և ազգային հավաքականներում առկա խնդիրները և ունակ են դրանք լուծելու։
Գևորգ Ղազարյանը այն թեկնածուն է, ով մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշներով ամբողջությամբ համապատասխանում է մեր պատկերացումներին և պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ։


