06 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն ԱՄՆ օգնությունն օգտագործել է ինչպես իրեն, այնպես էլ Ամերիկային և Արևմուտքին սպառնացող թշնամիներին հակազդելու համար․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելն ԱՄՆ օգնությունն օգտագործել է ինչպես իրեն, այնպես էլ Ամերիկային և Արևմուտքին սպառնացող թշնամիներին հակազդելու համար․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրեական պետությանը տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցությունը դադարեցնելու հայտարարությունը:

«Օգնությունից գործընկերության անցումը, որ նախաձեռնել են վարչապետ Նեթանյահուն և նախագահ Թրամփը, ցույց է տալիս երկկողմ հարաբերությունների ուժը, ինչպես նաև դրանց հարմարվելու և ժամանակի ընթացքում ուժեղ մնալու ունակությունը», - նշվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարությունում։

Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ «ԱՄՆ օգնությունն Իսրայելին միշտ եղել է երկկուսակցական (հանրապետական և դեմոկրատական) համաձայնության արդյունք։

«Իսրայելն այն (ԱՄՆ օգնությունը) օգտագործել է ինչպես իրեն պաշտպանելու, այնպես էլ Ամերիկային և Արևմուտքին սպառնացող թշնամիներին հակազդելու համար», - հայտարարել է գրասենյակը՝ հավելելով, որ «այսօր Իսրայելն ունի ուժեղ և կայուն տնտեսություն»։

Նոյեմբերի 3-ին Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսրայելին տարեկան մոտ 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը մինչև այս տարվա վերջը։ Նա ասել էր, որ այս որոշումը համաձայնեցվել է Նեթանյահուի հետ մի քանի ամիս առաջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ