
Դիկտատուրան լավ է, եթե դու ես բռնապետը. Կառավարության նիստերը բա՞ց են
Կառավարության նիստերը բաց են, հարցերը՝ չզեկուցվող։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում առկա 90 կետերից միայն երեքն էր զեկուցվող։ Մնացած 87-ը չզեկուցվող էին, դրանցից երկուսն էլ՝ գաղտնի։
Մինչ իշխանության գալը, ներկա իշխանականները, հանդես գալով «Ելք» դաշինքում, Սերժ Սարգսյանին մեղադրում էին դիկտատուրա ստեղծելու համար՝ քննադատելով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նրա որոշումը: