
«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է»․ Բաքվում կրկին նման կոչեր են հնչել
«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է». Բաքվում հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ կրկին տարածքային նկրտումներ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։
«Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերը, ինչպես նաև փախստականները նույնպես կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Մենք վստահ ենք դրանում», – ասել է Ազիզ Ալեքբերլին։
Նշենք, որ Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվ կոչեր են արվում ուժեղացնել ջանքերն «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» համար։


