27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Այսօր Երևան է ժամանել ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․
փոխանցում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։

Ասված է, որ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին
Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ
տասնյակից ավելի փաստաթղթեր:

Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի
Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար
Արարատ Միրզոյանի հետ: Կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության
մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա:

Հաղորդագրության մեջ ասված է , որ այսօր գլխավոր քարտուղարի բերած
փաթեթում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: