ՌԴ դեսպանատունը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշման մասին
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Հայաստանում«Sputnik Արմենիա» ռադիոյի
հեռարձակումը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
որոշումը։
«Ցավում ենք, որ հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝
իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Նկատեցինք
նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների մասնաճյուղի հեռարձակումը
դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց,
երբ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության
և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով
կառուցողական խորհրդակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել
են սերտ համագործակցել ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար»,- ասված է հաղորդագրության
մեջ։
ՌԴ դեսպանատնից ընդգծել են, որ այս քայլը չի կարող զիջում չթվալ
նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական,
փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին։
Նշենք, որ ՀՌՀ որոշմամբ «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի
վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով: