ABCMEDIA
Շվեդիայում թալանել ու պղծել են հայկական եկեղեցին

Շվեդիայում թալանել ու պղծել են հայկական եկեղեցին

Թալանվել և վանդալիզմի է ենթարկվել Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում
գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին․  տեղեկացնում են շվեդական
լրատվամիջոցները։

Գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և ֆինանսական, և հոգևոր
արժեք։

«Անսպասելի էր՝ հատկապես Սուրբ Ծնունդից առաջ։ Համայնքի ներկայացուցիչները
այժմ դատարկ խորանի առաջ են կանգնած»,- ասել է եկեղեցու ներկայացուցիչը

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել  գողության փաստով։

Հայ համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ սա պարզապես գողություն
չէ, եկեղեցին թիրախավորել են՝ համայնքին ահաբեկելու նպատակով։