
Իսրայելա-ամերիկյան հարվածներն Իրանին պետք է դիտարկել նաև գեոտնտեսական հարթությունում․ Դավթյան
Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում. գրում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։
«Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։
Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20-25 %-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30 %-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ»,- նշել է նա։
Գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։


