28 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բավրայի մաքսակետը փակ է բեռնատարների համար

Բավրայի մաքսակետը փակ է բեռնատարների համար

Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար․ տեղեկանում է Պետեկամուտների կոմիտեն։

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։

Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ