28 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին «խելամտություն դրսևորել»

ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին «խելամտություն դրսևորել»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թուրքը դատապարտել է շաբաթ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հարվածները՝ կոչ անելով բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին և նշելով, որ հարձակումները կհանգեցնեն միայն «մահվան, ավերածությունների և մարդկային տառապանքի»․ գրում է Al Jazeera-ն։

«Դատապարտում եմ այսօր առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրականացրած հարվածները, ինչպես նաև Իրանի հետագա պատասխան հարվածները։ Ինչպես ցանկացած զինված հակամարտության ժամանակ՝ վերջնական գինը վճարում են քաղաքացիական անձինք», – հայտարարել է Թուրքը։

Քաղաքացիական անձանց համար սարսափելի հետևանքները կանխելու համար նա կոչ է արել կողմերին զսպվածություն և խելամտություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ