
Հնդկաստանն ու Կանադան վերականգնում են հարաբերությունները․ Քարնին ու Մոդին մի շարք տնտեսական համաձայնագրեր են կնքել
Հնդկաստանի և Կանադայի վարչապետները համաձայնության են եկել Հնդկաստանին ուրան մատակարարելու երկարաժամկետ համաձայնագրի շուրջ․ գրում է BBC-ն։
Դելիում բանակցություններից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ինքը և իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդին համաձայնության են եկել տնտեսական գործընկերության համաձայնագիր կնքել մինչև այս տարվա վերջ։
Երկու առաջնորդները փորձում են վերականգնել հարաբերությունները, որոնք լարվել են 2023 թվականից, երբ այն ժամանակվա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ կան «հավաստի» տեղեկություններ, որ Հնդկաստանի հետ կապ ունեցող անձինք ներգրավված են եղել Կանադայում սիկհ անջատողական խմբի առաջնորդի սպանության մեջ։
Նշվում է, որ իր ամենամեծ առևտրային գործընկերոջ՝ ԱՄՆ-ի տնտեսական ճնշման ֆոնին Կանադան ձգտում է վերականգնել Հնդկաստանի հետ հարաբերությունները։
Մոդին և Քարնին նաև համաձայնել են համագործակցել կարևորագույն հանքանյութերի, մաքուր էներգիայի, տիեզերքի և բարձրագույն կրթության ոլորտներում։


