
Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը. Նշվում է դեսպանատան սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով դեսպանատունն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Վիզայի դիմումների ընդունումը և տրամադրումը նույնպես դադարեցվել է։ Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, և ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։


