ABCMEDIA
Մոսկվան միշտ պատրաստ է լուծել ի հայտ եկող բոլոր խնդիրները Հայաստանի հետ՝ հանգիստ, ձևաչափում․ Զախարովա

Մոսկվան միշտ պատրաստ է լուծել ի հայտ եկող բոլոր խնդիրները Հայաստանի հետ՝ հանգիստ, ձևաչափում․ Զախարովա

ՌԴ-ն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում
կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մոսկվան պատրաստ է կառուցողական կերպով
լուծել Երևանի հետ բոլոր հարցերը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը պատրաստ է քննարկել եղած խնդիրները։ Այդտեղ էլ, ըստ
էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- ասել է Զախարովան և հավելել,
որ Մոսկվան, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով,
միշտ պատրաստ է լուծել ի հայտ եկող բոլոր խնդիրները՝ հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային
ձևաչափում։