20 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում․ Բորել

Մենք պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում․ Բորել

ԵՄ-ն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային,
քան ԱՄՆ-ը, սակայն այժմ հարց է առաջանում՝ արդյոք նման օգնությունը կարող է շարունակվել
ապագայում․ այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով
Sommet Grand Continent ֆորումում․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բորելի խոսքով՝ Եվրամիության երկրները երկկողմ պայմանավորվածությունների
և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային գրեթե 30 մլրդ եվրոյի ռազմական
օգնություն են ուղարկել:

«Այս օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմակայել: ԱՄՆ-ի ռազմական
օգնությունն ավելի զգալի էր, քան մերը, սակայն, եթե գումարենք ռազմական, ֆինանսական,
տնտեսական, հումանիտար օգնությունը, ապա Եվրոպան շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել
Ուկրաինային, քան ԱՄՆ-ը», – ասել է Բորելը և հավելել, որ հարց է, արդյո՞ք կշարունակվի
ԵՄ-ի միասնությունն այս հարցում։

«Կշարունակվի՞ արդյոք ԱՄՆ-ի օգնությունը նոր նախագահի օրոք և նույնիսկ
մինչև նրա ընտրությունները…, այս հարցերին պետք է պատասխանել։ Մենք Եվրոպայում պետք
է պատասխանենք, և, իմ կարծիքով, պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, պետք է ավելին
և արագ անել, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում»,-
նշել է դիվանագիտության ղեկավարը։