04 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքմենստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքմենստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար

Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անարգել մեկնումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար՝ իրենց համապատասխան ցամաքային սահմաններով. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Իսլամական Հանրապետություն մեկնելուց։ Մենք խնդրում ենք Իրանում գտնվող մեր հայրենակիցներին ցանկացած պատճառով հնարավորինս շուտ լքել երկիրը», – նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ