04 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է Իրանի նավի վրա․ 101 մարդ անհետ կորել է

Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է Իրանի նավի վրա․ 101 մարդ անհետ կորել է

Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ֆրեգատի վրա սուզանավի հարձակման հետևանքով անհետ կորել է 101 մարդ։ Առնվազն 78 մարդ վիրավորվել է․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շրի Լանկայի պաշտպանության և ռազմածովային ուժերի նախարարության աղբյուրներին։

Ֆրեգատին հարվածած սուզանավի պատկանելությունը հայտնի չէ։ Daily Mirror-ի տվյալներով՝ սուզանավի թիրախը եղել է IRIS Dena ֆրեգատը։ Այն կցված է Իրանի ռազմածովային ուժերի հարավային նավատորմին և վերջերս մասնակցել է Հնդկաստանում անցկացված ռազմածովային զորավարժություններին։

Նավում եղել է առնվազն 180 մարդ, որոնցից 30-ը փրկվել և տեղափոխվել է հիվանդանոց։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ