
Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս իշխանությունների հետ․ Քրիստինե Վարդանյան
Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս իշխանությունների հետ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա իշխանությունները խոսում են խաղաղություն բերելու մասին, նշում են, որ չգիտես ինչ ծրագրեր են առաջարկելու։ 2021-ին իրենց խոստացածի քանի՞ տոկոսն արեցին։ Հիշո՞ւմ եք, որ ձեզ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա էին խոստանում, ի՞նչ է փոխվել, հիմա պիտի նույն բանն անեն։ Իսկ 2021-ից հետո քանի հարձակում է եղել, դրա մասին ընդհանրապես լռում եմ»,- ասաց նա։
Նա նշեց, որ եթե առաջիկա ընտրությունների ժամանակ ընդդիմությունը ստանա «50+1» տոկոս ձայն, իրենք կհամագործակցեն։


