
Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի երկնքում․ Ֆիդանը զանգահարել է Արաղչիին
Իրանից արձակված բալիստիկ հրթիռ որսալուց հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հաքան Ֆիդանը փոխանցել է Թուրքիայի արձագանքը և նշել, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը «կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը»։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է հայտնաբերվել և ոչնչացվել Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից։


