Արմենը հիշեցրեց՝ իշխանությունը թքած ունի օրենքի և Սահմանադրության վրա․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով
դատավարությանը և մասնավորապես այսօրվա դատական նիստին։
«Արմեն Աշոտյանի գործով
դատական նիստը բավականին աշխույժ է անցնում` մի կողմից իշխանության գործադրած բութ
գործիքակազմն է, մյուս կողմից Արմենի փաստարկված խոսքը` համեմված ինտելեկտուալ հումորով
ու իրավական ապտակներով:
Արմենն այսօր նոր տերմինաբանություն
ներմուծեց դաշտ, որը շատ հստակ բնութագրում է դատաիրավական համակարգի ողջ մերկությունը:
«Սարքելու ինդուստրիա»,
«սարքելու հոսքագիծ», վերջերս մոդայիկ դարձած խաչմերուկ բառը, բայց այս դեպքում ոչ թե խաղաղության, այլ
արդարության:
Սրանք ձևակերպումներ
են, որոնք բնութագրում են իշխանության մղումները` քննչական, դատախազական, դատական համակարգերից
մինչև քաղաքական որոշումներ կայացնող կենտրոններ:
Արմենը նաև հիշեցրեց
տխրահռչակի վերջին «կռուտիտը»` մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության
դռները բացելու համար:
Սա պարզ լեզվով ասած
նշանակում է, որ իշխանությունը թքած ունի օրենքի և Սահմանադրության վրա ու քաղաքական
խնդիրներ լուծելիս առաջնորդվում է նեղ անձնական ցանկություններով, քմահաճույքներով
և ֆանտազիաներով:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին և մեր մյուս քաղբանտարկյալներին»,-
գրել է Տիգրան Աբրահամյանը: