09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգիայի Լիեժ քաղաքում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Բելգիայի Լիեժ քաղաքում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Բելգիայի Լիեժ քաղաքում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է VRT-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոչ ոք չի տուժել, սակայն սինագոգը նյութական վնասներ է կրել. պատուհանները կոտրվել են։ Շենքի շրջակայքը շրջափակվել է, իսկ փողոցը՝ փակվել։

Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը միջադեպը որակել է «հակասեմականության բռնի ակտ»։

«Անընդունելի է, որ մենք հակամարտություններն արտասահմանից մեր քաղաք ենք բերում»,- ասել է նա։

Լիեժի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է անցկացնում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ