12 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ԱԳՆ

Երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից
հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին։
Հետո, սակայն, այդ հայտարարությունը խմբագրվեց և Հայաստանի անունը ցանկից հեռացվեց։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցներին մեկնաբանել
է՝ ի վերջո, Հայաստանը միացե՞լ է այս ցուցակին, թե՞ ոչ։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության
շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով
իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերին: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝
դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել,
ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից», – ասել է
Անի Բադալյանը։