
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունն իրավաչափ չի եղել․ փաստաբան
Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը․ գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր ներկայացրած բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, (ըստ որի՝ դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում), որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։
Ըստ էության, վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և ունեցել է ձևական բնույթ»,- նշել է նա։


