
Հայաստանը Եվրոպոլում ներկայացուցիչ-սպա կունենա
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում ասել է, որ առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա։
«Այն հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել ու հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-նշել է նախարարը։


