
ՍԴ-ն հրապարակել է ՀԷՑ-ը սեփականատիրոջից վերցնելու ու պետականացնելու վերաբերյալ որոշումը
Սահմանադրական դատարանն ավարտել էր «Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «Գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու Վերաբերյալ» գործով քննությունը, և Դատարանը երոկւ օր առաջ հեռացել էր խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը։ ՍԴ-ից տեղեկանում ենք, որ որոշման եզրափակիչ մասում նշվում է.
Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց .
- «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «Գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
- «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
- «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
- «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
- Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
- Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում:
Նշենք, որ ԱԺ պատգամավորների՝ ՍԴ-ին մակագրված դիմումը վերաբերում էր ՀԷՑ-ը սեփականատիրոջից վերցնելուն ու պետականացնելուն։

