
Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» գործը հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան
Օրեր առաջ տեղեկացա, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բավարարել է բողոքս և ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում․ գրել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կրկին շատ կարևոր որոշում կայացրեց՝ այս անգամ «Իզմիրլյան» ԲԿ ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության կապակցությամբ՝ բավարարելով բողոքս և ճանաչելով Վաղարշակ Մեյրոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» գործը հայտնվելն այս պատկերն ունի:
Դեռևս սպասում ենք «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությունների մասով Վերաքննիչ դատարանի որոշումներին»,- նշել է նա։


