13 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում հրթիռային միջադեպերի համար Իրանը կասկածում է «երրորդ կողմի»

Թուրքիայում հրթիռային միջադեպերի համար Իրանը կասկածում է «երրորդ կողմի»

Իրանը կարծում է, որ Թուրքիայի վնասազերծած հրթիռներն արձակվել են երրորդ կողմից. հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահզադը․ գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, ինչը հակամարտության սրումից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է։

«Սա մեզ համար էլ է մնում առեղծված. ինչպե՞ս է դա հնարավոր։ Մենք կարծում ենք, որ դա կարող էր իրականացվել երրորդ անձանց կողմից», – դիվանագետի խոսքերն է մեջբերել «Ենի Շաֆակ» թերթը։

Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որի հետևանքով զոհեր չկան։

Մարտի 4-ին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Հաթայ նահանգի օդային տարածքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել՝ Իրանի կողմից Թուրքիայի վրա ենթադրյալ հրթիռային հարձակումները հետաքննելու համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ