13 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարչակազմը քննադատել է CNN-ին՝ Իրանի գերագույն առաջնորդի ելույթը հեռարձակելու համար

Թրամփի վարչակազմը քննադատել է CNN-ին՝ Իրանի գերագույն առաջնորդի ելույթը հեռարձակելու համար

Թրամփի վարչակազմը դատապարտել է CNN հեռուստաալիքին՝ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի՝ ընտրվելուց հետո առաջին հրապարակային ելույթից մի հատված հեռարձակելու համար․ գրում է Associated Press-ը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ «կեղծ լուրեր տարածող CNN-ը հենց նոր 4 րոպե անընդմեջ հեռարձակել է կտոր իրանական պետական հեռուստատեսությունից, որը ղեկավարում է նույն խելագար և մարդասպան ռեժիմը, որը 47 տարի հպարտացել է ամերիկացիների դաժան սպանություններով»։

Սպիտակ տան հայտարարությանն ի պատասխան՝ CNN-ը նշել է, որ իրենցից բացի՝ Խամենեիի ելույթից որոշ հատվածներ հեռարձակել են նաև Sky News-ը և Al Jazeera-ն։

Նշենք, որ երկու օր առաջ Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն Սթիվեն Չունգը դժգոհություն էր հայտնել CNN-ի հաղորդավարուհի Էրին Բարնեթի` Իրանի միջուկային հարցերով նախկին բանակցող Հոսեյն Մուսավիանի հետ հարցազրույցի վերաբերյալ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ