
Շատ շուտով Իրանի բոլոր պաշտպանական կառույցները կոչնչացվեն․ Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանում ընդհանուր առմամբ հարվածել են ավելի քան 15․000 թիրախի․ գրում է ТАСС-ը։
«Մեր ռազմաօդային ուժերը, Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ միասին, հարվածել են ավելի քան 15․000 թիրախի», – նշել է նա մամուլի ասուլիսում։
Հեգսեթի խոսքով՝ այսօր Իրանի և նրա մայրաքաղաք Թեհրանի երկնքում կարձանագրվի ԱՄՆ-ի հասցրած հարվածների ևս մի ռեկորդային թիվ։
«Շատ շուտով Իրանի բոլոր պաշտպանական կառույցները կոչնչացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Խամենեին «վիրավորվել» է։
«Մենք գիտենք, որ, այսպես կոչված, «ոչ այնքան գերագույն» նոր առաջնորդը վիրավոր է․․․ Նա երեկ հայտարարություն տարածեց, անկեղծ ասած, բավականին թույլ, բայց ձայն կամ տեսանյութ չկար։ Դա գրավոր հայտարարություն էր։ Նա միասնության կոչ արեց։ Ըստ երևույթին՝ տասնյակ հազարավոր ցուցարարների սպանությունը նրա «միասնության» գաղափարն է։ Իրանն ունի բազմաթիվ տեսախցիկներ և ձայնագրիչներ։ Ինչո՞ւ եղավ գրավոր հայտարարություն։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչու»,- նշել նա։
Հեգսեթը հավելել է, որ Իրանը չունի օդային պաշտպանություն․ «Իրանը չունի ռազմաօդային ուժեր։ Իրանը չունի նավատորմ։ Նրանց հրթիռները, արձակման կայանքները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվում կամ խոցվում են երկնքում։ Նրանց հրթիռային պաշարները կրճատվել են 90%-ով։ Երեկ նրանց կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքերի քանակը նվազել է 95%-ով»։


