
ԱՄՆ‑ն արագորեն սպառել է իր կարևոր զինմթերքի մեծ մասը․ Financial Times
Financial Times-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր՝ ԱՄՆ‑ն արագորեն սպառել է իր կարևոր զինմթերքի մեծ մասը, հատկապես մեծ արժեք ունեցող «Tomahawk» բալիստիկ հրթիռները։
«Իսկ դա առաջացնում է մտավախություն՝ կապված հրթիռների արտադրության ու դրանց պահեստավորման հետ։ Մարտական գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ հրթիռներ են սպառվել։ Ավելի շատ, քան արտադրվել են վերջին տարիներին, և Պենտագոնը պատրաստվում է կառավարությունից մոտ 50 մլրդ լրացուցիչ միջոց խնդրել՝ պաշարները վերականգնելու համար»,- գրել է պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ պատերազմական ծախսերն ընդդիմադիրների համար դարձել են քննադատության լուրջ թեմա։


