13 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան Պակիստաում նավթ և բնական գազ կորոնի

Թուրքիան Պակիստաում նավթ և բնական գազ կորոնի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, բացի այդ հանիպումներ է ունեցել Պակիստանի նավթի նախարար Ալի Պերվեզ Մալիկի և էներգետիկայի նախարար Սարդար Ավայիս Ահմադ Խան Լեգարիի հետ․ գրում է Ermenihaber-ը։

«Հանդիպումից հետո Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) և Պակիստանի «Mari Energies, Fatima, OGDCL, PPL, Prime և GHPL» նավթային ընկերությունների միջև ստորագրվել են ածխաջրածնային հետախուզման համաձայնագրեր։ Բայրաքթարը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել Պակիստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

«Վերջին տարիներին նավթի և բնական գազի հետախուզման ոլորտում մենք սկսել ենք հետախուզական աշխատանքներ Պակիստանի ծովերում և ցամաքում: Թուրքական նավթային ընկերությունը լիցենզիաներ է ձեռք բերում 3 ծովային և 2 ցամաքային տարածքներում: Մենք կաշխատենք որպես օպերատոր այս ծովային տարածքներից մեկում»,- նշել է նախարարը:

Ըստ նրա՝ այդ տարածքներում աշխատանքները կսկսվեն 2026-ին»,- նշում է կայքը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ