
Հուսիները հայտարարել են Իրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը կաջակցի Իրանին Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ պատերազմում, դրա մասին որոշումն արդեն կայացվել է․ TACC-ի փոխանցմամբ՝ ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյթին։
«Իրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումը կայացվել է, մանրամասներ կհայտնենք, երբ ժամանակը գա․ համակարգում ենք մեր գործողությունները Թեհրանի հետ», – հայտարարել է նա։


