
Հալեպահայ ուսուցչուհու են սպանել․ «Արևելք»
Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակահարելով սպանել են Մարալ Խշվաջյանին․ գրում է «Արևելք»-ը։
Նախնական տեղեկություններով՝ հանցագործները բնակարանից գումար են տարել․ դեպքի մանրամասները պարզվում են։
Ըստ «Արևելք»-ի տեղեկությունների՝ Մարալ Խշվաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։


