ABCMEDIA
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

«Ջենեսիս Արմենիա»
ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունն՝ ի դեմս  հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի, Երևանում Արցախի
ներկայացուցչությունում այսօր փակ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի
հետ:

Քննարկվեցին Արցախի
Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագրի որոշումը չեղյալ հայտարարելու
հնարավորությունները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը:

Զրուցակիցները մտքեր
փոխանակեցին Արցախի հարցի միջազգայնացման, հայկական գիտամտավոր և կազմակերպչական ռեսուրսն
արդյունավետ օգտագործելու ճանապարհների վերաբերյալ:

«Ջենեսիս Արմենիա»
ուղեղային կենտրոնի ներկայացուցիչներն Արցախի նախագահին  փոխանցեցին առարկայական առաջարկներ և դրանց իրագործման
ճանապարհային քարտեզ, հայտնեցին Արցախի պետական ինստիտուտների պահպանման և արդյունավետ
գործարկման հարցում աջակցության  լիարժեք պատրաստակամություն: