Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը․ Զատուլին
Պետդումայի պատմգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է հայ գործընկերներին. այս մասին հայտնում է «Լազարյան ակումբը»։
«Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում։ Մտել ենք Գինեսի գիրք․ Ռուսաստանի Դաշնության դեմ 17 500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։ Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը»,-գրել է Զատուլինը;
Նա նշել է, որ դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ։
«Ոչ միայն ձեզ համար է դժվար Հայաստանում, այլև ինձ համար՝ Ռուսաստանում։ Մեզ հետապնդում է ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը»,- գրել է նա և հավելել, որ այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է:
Նամակի վերջում Զատուլինը շնորհարվորել է գալիք տոները և մաղթել, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ հայերը երջանիկ ու հաջողակ լինեն Նոր տարում։