
Հանուն նավթի՝ Վաշինգտոնը պատրաստ է առևանգել ու սպանել օտար երկրների ղեկավարներին․ Լավրով
Վաշինգտոնը պատրաստ է պետական հեղաշրջումներ կազմակերպել, առևանգել և սպանել այն երկրների ղեկավարներին, որտեղ իրենց անհրաժեշտ ռեսուրսներ կան․ Ռուսաստանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն է մեջբերել «РИА Новости» գործակալությունը։
«Միացյալ Նահանգները մտածում է միայն իր բարեկեցության մասին։ Այդ բարեկեցությունը պաշտպանելու ու ամրապնդելու համար նրանք պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց՝ պետական հեղաշրջումներ այլ երկրներում, առևանգել կամ սպանել օտար երկրների ղեկավարներին և այլն»,- նշել է Լավրովը ռուսական «Առաջին Ալիքի» «Вспомнить все» հաղորդման ժամանակ։
«Վենեսուելա, Իրան․ ամերիկացի մեր գործընկերները չեն էլ թաքցնում, որ գործողությունների հիմքում նավթն է»,- հավելել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։


