
Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ
Ամերիկացիների ավելի քան կեսը ցանկանում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը նստեն բանացությունների սեղանի շուրջ․ գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտություններով և սոցհարցումներով զբաղվող բրիտականան «YouGov» ընկերության՝ մարտի 21-ին հրապարակած արդյունքներով՝ ամերիկացիների 66 %-ն ասել է՝ աջակցում է ԱՄՆ-Իրան՝ հրադադարի շուրջ բանակցություններին։
Հակառակ կարծիք է հայտնել հարցվածների 15 %-ը։
«Հարցմանը, որ անց է կացվել նախորդ երկու օրերին, մասնակցել է 3․700 քաղաքացի»,- նշում է աղբյուրը։


