
Պարսից ծոցում էսկալացիան կարող է շարունակվել առնվազն ևս 2-3 շաբաթ․ Թուրքիայի ԱԳ նախարար
Պարսից ծոցում էսկալացիան կարող է շարունակվել առնվազն ևս երկու-երեք շաբաթ, և այս հարցում վճռորոշ է ԱՄՆ-ի գործոնն ու դիրքորոշումը․ գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը։
«Իսրայելը կփորձի ազդել ԱՄՆ-ի վրա և կանխել, որ Իրանի հետ մոտ ժամանակներս հրադադար կամ զինադադար չհաստատվի, բայց, անշուշտ, այս հարցում կարևորն ԱՄՆ-ի դիրքորոշումն ու գործոնն է»,- Թուրքիայի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հաքան Ֆիդանը։


