
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսին 2 հանդիպում կունենա
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի ընկերական 2 հանդիպում․ տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։
«Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։ Երկու հանդիպումն էլ կանցկացվի «Հանրապետական» մարզադաշտում»,- ասված է հայտարարությունում։
Իսկ մարտի 29-ին, հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Բելառուսի հետ։


