22 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանր երեկո Իսրայելում․ Նեթանյահուն խոստանում է շարունակել հարվածները

Ծանր երեկո Իսրայելում․ Նեթանյահուն խոստանում է շարունակել հարվածները

Իսրայելը շարունակելու է հարվածել իր թշնամիներին բոլոր ճակատներում․ այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ շատ ծանր երեկո են ունեցել:

Նեթանյահուն հայտնել է, որ քիչ առաջ խոսել է Արադ քաղաքի քաղաքապետ Յաիր Մայանի հետ և խնդրել՝ բոլոր իսրայելցիների անունից փոխանցել իրենց աղոթքները վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

Նրա խոսքով՝ արդեն հանձնարարել է ապահովել անհրաժեշտ ամբողջ աջակցությունը՝ ներգրավելով բոլոր նախարարությունները։

Նեթանյահուն նշել է նաև, որ ուժեղացվում են դեպքի վայրում գործող արտակարգ և փրկարարական ծառայությունները և կոչ արել քաղաքացիներին հետևել հրամանատարության ցուցումներին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ