22 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիան Իրանի ռազմական կցորդին «անցանկալի անձ» է ճանաչել

Սաուդյան Արաբիան Իրանի ռազմական կցորդին «անցանկալի անձ» է ճանաչել

Սաուդյան Արաբիան պահանջել է, որ Իրանի ռազմական կցորդը, նրա օգնականը և դիվանագիտական ​​առաքելության երեք աշխատակիցներ լքեն թագավորությունը 24 ժամվա ընթացքում․ հայտնում է Al Arabiya-ն։

Ըստ ԱԳՆ-ի՝ իրանցի դիվանագետները «անցանկալի անձ» են ճանաչվել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է թիրախավորել Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և նրա ինքնիշխանությունը, ենթակառուցվածքները, բնակչությունը, տնտեսական շահերը և դիվանագիտական ​​​​առաքելությունները․ այս ագրեսիան անհամատեղելի է իսլամական եղբայրության և իսլամի արժեքների ու սկզբունքների հետ, որոնցով Իրանը անընդհատ պարծենում է՝ այդպիսով հաստատելով, որ խոսքերին գործեր չեն հաջորդում», – ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ