
Մարգարիտա Սիմոնյանի երեխաներից մեկն անբուժելի հիվանդ է
RT և «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր երեխաներից մեկը ծանր հիվանդ է. նա խոսել է «Վեստի» տեղեկատվական ծառայության համար տված հարցազրույցում:
Սիմոնյանը նշել է, որ երեխաներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի, որի մասին իմացել են 2024 թվականի դեկտեմբերին, երբ նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կոմայի մեջ է ընկել։
«Երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, պարզ դարձավ, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր հիվանդ է։ Դա անհնար է բուժել։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Պարզապես դա շատ ծանր էր… Եվ դա միակ բանն էր, ինչն ինձ ուժ տվեց դուրս գալ հիվանդանոցից», – ասել է Սիմոնյանը։
Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 59 տարեկանում։ Հունվարին նրա մոտ գրանցվել էր կլինիկական մահ և այդ պահից գտնվում էր կոմայի մեջ։ Սիմոնյանը ավելի վաղ նշել էր, որ ռեժիսորը ունի սրտի լուրջ խնդիրներ։
Քեոսայանի մահից առաջ Սիմոնյանը հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Հոկտեմբերին նա սկսել է քիմիաթերապիայի կուրս և ասել է, որ պատրաստ է ցանկացած արդյունքի:
Քեոսայանն ու Սիմոնյանը ամուսնացել են 2022 թվականի մարտի 3-ին, ունեն երեք երեխա


