
Ստամբուլի կենտրոնում երկու շենք է փլուզվել
Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել․ հաղորդում է AHaber-ը։
Հեռուստաալիքիի տվյալներով՝ շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել, ինչը հանգեցրել է հարևան շենքի փլուզմանը։ Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։
Հաղորդվում է փլատակների տակ մնացած մարդկանց մասին, տուժածներից 7-ին տեղափոխել են հիվանդանոց։


