22 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փահլավին կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին չհարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին

Փահլավին կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին չհարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, կոչ է արել Դոնալդ Թրամփին և Բենիամին Նեթանյահուին խուսափել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

«Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները պատկանում են Իրանի ժողովրդին և ազատ Իրանի ապագային: Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքները ճնշման և ահաբեկչության մեխանիզմ են, որն օգտագործվում է այդ ապագայի իրականացումը կանխելու համար:

Ես խնդրում եմ նախագահ Թրամփին և վարչապետ Նեթանյահուին շարունակել թիրախավորել ռեժիմը և դրա բռնաճնշող ապարատը՝ միաժամանակ խնայելով այն քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք իրանցիներին անհրաժեշտ կլինեն մեր երկիրը վերականգնելու համար», – X սոցցանցում գրել է նա։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «ոչնչացնել» իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ