
Լիբանանի վարչապետը Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել
Լիբանանի կառավարությունը պատրաստ է սկսել Իսրայելի հետ երկկողմ բանակցություններ՝ հակամարտությունը լուծելու համար․ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նավաֆ Սալամը Al Hadath հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք վերացրել ենք հրեական պետության հետ բանակցությունների արգելքը և այժմ ձևավորում ենք պատվիրակություն, որը կբանակցի իսրայելական կողմի հետ», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ քննարկվում է առաջիկա հանդիպումների օրակարգը։
Սալամը հաստատել է, որ մարտի 19-ին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը։
«Ես հայտարարել եմ Իսրայելի հետ անհապաղ բանակցություններ վարելու պատրաստակամությանս մասին, քանի որ այս հակամարտությունը կարող է ավարտվել միայն դիվանագիտական միջոցներով», – ասել է նա։


