Կիևում պայթյունների ձայներ են լսվել
Ուկրաինայի տարածքում զանգվածային հրթիռային հարվածները շարունակվում են. Կիևում նոր պայթյունների ձայներ են լսվել։
«Կրկին պայթյուններ մայրաքաղաքում. ՀՕՊ-ն աշխատում է ինտենսիվ»,- տելեգրամյան ալիքում հայտնել են Կիևի քաղաքապետարանից։
Պայթյունների ու հրթիռների տեղաշարժի մասին անընդհատ հաղորդումներ են ստացվում։