03 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Apple-ի 50-ամյա ճանապարհը՝ ավտոտնակից մինչև տեխնոլոգիական հսկա

Apple-ի 50-ամյա ճանապարհը՝ ավտոտնակից մինչև տեխնոլոգիական հսկա

1976 թվականի սկզբին Կալիֆոռնիայում Սթիվ Վոզնյակը, ավարտելով համակարգչային միկրոսխեմաների պլատայի նախագծումը, տեղի հայտնի ակումբներից մեկում այն ցույց տվեց էլեկտրոնային սարքերով հետաքրքրվող իր ընկերներին: Տեսնելով սարքավորումը՝ նրա ընկեր Սթիվ Ջոբսը կանխատեսեց միկրոսխեմաների նման պլատաներ արտադրելու և վաճառելու բիզնես հնարավորությունը․ այսպես ծնվեց Apple ընկերությունը․ գրում է Reuters գործակալությունը։

Ընկերությունն այսօր դառնում է 50 տարեկան։ Դրա վերելքն ազդել է թե՛ տեխնոլոգիական արդյունաբերության, թե՛ մարդկանց առօրյա կյանքի վրա․ ժամանակի ընթացքում լայն տարածում գտան սեղանադիր համակարգիչները, ապա՝ սմարթֆոնները․ լայն կիրառություն ստացան բջջային հավելվածները։

Վոզնյակի և Ջոբսի՝ 1976 թվականին նախագծած միկրոսխեման դարձավ Apple I՝ ընկերության վաճառած առաջին համակարգիչը: Սա Apple-ի ճանապարհորդության սկիզբն էր՝ փոքր ավտոտնակից մինչև հսկայական տեխնոլոգիական ընկերություն․ այժմ, բացի համակարգիչներից, այն նաև վաճառում է հեռախոսներ, խելացի ժամացույցներ, անլար ականջակալներ և այլ սարքավորումներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026